Կանաչ աշխարհ
Սենպոլիա
![Սենպոլիա Սենպոլիա](up/article/big/file_47538_204375.jpg)
Սենպոլիան կամ աֆրիկյան մանուշակը իր մեջ ներառում է 20 ցեղ, որոնք միասին պարունակում են մոտ 1500 տեսակ: Հայրենիքը համարվում է Արևելյան Աֆրիկան, որտեղ այն հանդիպում է ծովի մակերևույթից 500-1800մ բարձրությամբ անտառներում:
Բույսն իր անունը ստացել է ի պատիվ Վալտեր Սեն-Պոլի, որը 1892թ. առաջին անգամ Ուզամբարի սարերով ճանապարհորդելիս նկարագրել է ծաղիկը: Տանզանիան, որտեղ էլ գտնվում է Ուզամբարի սարը, 19-րդ դարի վերջին, գերմանական գաղութ էր: Այնտեղ գերմանական ղեկավարությունը շրջանային ղեկավար էր նշանակել ծագումով շվեյցարացի Վալտեր Սեն-Պոլին, որն էլ իր ադմինիստրատիվ ծառայությունները կատարելու ընթացքում ուսումնասիրել է տեղանքն ու բուսական աշխարհը:
Բույսը բնական վիճակներում սիրում է ստվերոտ և խոնավ վայրեր` ոչ մեծ քարերի առկայությամբ, որոնք կարող են հանդիպել մանր գետակների ու առուների շրջակայքում:
Սենյակային պայմաններում դժվար է հանդիպել բնական սենպոլիայի, քանի որ տնային պայմաններում դրանք 2-3 տարի անց կորցնում են իրենց դեկորատիվությունը:
Մանուշակը բազմամյա թուփ է` խավոտ, հյութալի, բայց դյուրաբեկ տերևներով, որոնք փնջով դասավորված են արմատակիր ցողունի շուրջը: Տեսակից կախված` տերևները օվալ-սրտաձև են, երկարությունը հասնում է մինչև 10 սմ:
Բույսի ծաղիկները բազմերանգ են` մուգ կապույտ կամ թանձր մանուշակագույն, բալագույն, սպիտակ, վարդագույն: Ճիշտ խնամքի դեպքում և բավարար լուսավորության դեպքում` բույսը ծաղկում է կլոր տարին, բայց ծաղկառատ շրջան է համարվում գարնանային և աշնանային սեզոնները: Ծաղկակիր ցողունները դուրս են գալիս տերևների փնջաձև կենտրոնից և ձգվում են դեպի լույսը: Ծաղկակիր ցողունի երկարությւոնը կարող է ձգվել մինչև 10 սմ, ամեն ցողունի վրա կարող է նստել 3-8 կոկոն: Դրանք ապրում են մեկից-երկու շաբաթ, որից հետ մեռնում են և առաջ են գալիս երիտասարդ ծաղկակիրները:
Մանուշակի արմատային համակարգը շատ թույլ է զարգանում, այդ պատճառով այն պետք է տնկել ծանծաղ և խորություն չունեցող թաղարներում:
Բույսի հողը չի կարելի շատ պարարտացնել, որովհետև դրանից, թեպետ կարող են աճել հաստ և խոշոր տերևներ, սակայն դրա փոխարեն այն չի ծաղկի:
Սենպոլիան խոնավասեր բույս է, այդ պատճառով պահանջում է օրը մեջ առատ ջրում, իսկ ձմռանը` շաբաթը երկու անգամ: Ջրել պետք է շատ զգույշ, որպեսզի տերևների վրա ջուր չկաթա:
Ծաղիկը կարելի է տեղափոխել, սակայն դա պետք է կատարել վաղ գարնանը, երբ բույսը չի մտել ակտիվ աճի շրջան:
Սենպոլիան սիրում է մաքուր օդ, այդ պատճառով սենյակը պետք է հաճախակի օդափոխել, այդ թվում ձմռանը: Բույսը լուսասեր է և հարավային լուսաամուտներին լավ է զգում ձմռանը, սակայն գարնան գալու հետ նրան պետք է տեղափոխել ավելի ստվերոտ անկյուններում, որպեսզի տերևները չվառվեն: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան:
Բույսը բազմացվում է տերևներով կամ թփի բաժանումով Տերևի ցողունը ջրով բաժակի մեջ շատ հեշտ արմատակալում է: Իսկ թփիկը պետք է առանձնացնել այն դեպքում, երբ արմատակիր ցողունի շուրջը մի քանի թփիկներ կան գոյացած:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Քրիզանթեմ Քրիզանթեմ](up/article/small/file_48616_7669686.jpg)
Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...
![](images/calendar.png)
![Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս](up/article/small/file_48570_8498903.jpg)
Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...
![](images/calendar.png)
![Ձմռանը ծաղկող բույսեր Ձմռանը ծաղկող բույսեր](up/article/small/file_48666_294267.png)
Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...
![](images/calendar.png)
![Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com](up/article/small/file_48416_1065492.jpg)
Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...
![](images/calendar.png)
![Ձնծաղիկ Ձնծաղիկ](up/article/small/file_48137_4331455.jpg)
Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...
![](images/calendar.png)
![Մանուշակ Մանուշակ](up/article/small/file_48122_8508445.jpg)
Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...
![](images/calendar.png)
![Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com](up/article/small/file_48120_8387949.jpg)
Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...
![](images/calendar.png)
![Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը](up/article/small/file_48108_3140419.jpg)
Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...
![](images/calendar.png)
![Սոճի Սոճի](up/article/small/file_48047_6215055.jpg)
Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...
![](images/calendar.png)
![Սետկրեասեա (Setcreasea) Սետկրեասեա (Setcreasea)](up/article/small/file_48049_3915553.jpg)
Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...
![](images/calendar.png)
![Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis) Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)](up/article/small/file_48035_3320185.jpg)
Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...
![](images/calendar.png)
![Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա) Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)](up/article/small/file_48034_8244042.jpg)
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...
![](images/calendar.png)
![Պենտաս (Pentas) Պենտաս (Pentas)](up/article/small/file_48002_6246098.jpg)
Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...
![](images/calendar.png)
![Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ» Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»](up/article/small/file_48003_2734229.jpg)
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...
![](images/calendar.png)
![Անանաս Անանաս](up/article/small/file_47966_3609535.jpg)
Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHuomgK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384